09 02 2022

Ադրբեջանը ծրագրում է 2023-ին ավարտել երկաթգծի շինարարությունը մինչև Հայաստանի հետ սահման. Բայրամով

Ադրբեջանը ծրագրում է 2023-ին ավարտել երկաթգծի շինարարությունը մինչև Հայաստանի հետ սահման. Բայրամով

Ադրբեջանը ծրագրում է 2023-ին ավարտել երկաթգծի շինարարությունը մինչեւ Հայաստանի հետ սահման: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է Trend-ը:

«Ադրբեջանը մինչեւ Հայաստանի սահման 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սկսել է դեռ 2021 թվականին։ Ներկայում կատարված է շինարարական աշխատանքների 24 %-ը։ Դա վկայում է Ադրբեջանի պատասխանատու մոտեցման մասին։ Իսկ Հայաստանը, բացի հակասական հայտարարություններից, ոչինչ չի անում»,- մասնավորապես հայտարարել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ