08 02 2022

Ի՞նչ է ասել Լուկաշենկոն Հայաստանի և Փաշինյանի մասին



Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում խոսել է Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության մասին՝ հայտարարելով, որ դրան կարող են միանալ նաեւ հետխորհրդային տարածքի մյուս հանրապետությունները, ամենայն հավանականությամբ, Հայաստանը, քանի որ երկրիը «ոչ մեկին պետք չէ»:

«Հայաստանը գնալու տեղ չունի: Դուք կարծում եք, որ նրանք պե՞տք են ինչ-որ մեկին: Նրանք դա արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը տեսավ… Ադրբեջանի հարցը այլ է, Թուրքիան շատ լուրջ է աջակցում Ադրբեջանին։ Թուրքիայի տարածքով անցնում են ճանապարհներ, գազ, նավթ... Իսկ Թուրմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը նույնպես իրենց տնտեսական կարիքներից ելնելով, կարծում եմ կմիանան միութենական պետությանը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ