Ամեն անգամ, երբ ընդդիմությունը սոցիալական ծախսերը բարձրացնելու վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես գալիս, իշխող քաղաքական ուժը սկսկում է խոսել ինֆլյացիայի մասին․ Եկեք սոցիալական ծախսերի փոխարեն փողը ներդնենք ենթակառուցվածքների վրա, թող բիզնեսը զարգանա․․․ ինչպե՞ս պետք է այդ մարդիկ ապրենք, քանի դեռ տնտեսությունը զարգանա, իհարկե այդ հարցին կառավարությունը չի պատասխանում, փոխարենը միշտ հղում է կատարում արտաքին ինֆլյացիայի վրա։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Վաղը պրոբլեմ է լինելու բնամթերքի հետ կապված, քանի որ էսօրվա կառավարությունը իր ապիկար քաղաքականությամբ գարնանացանը դնում է խնդրի տակ, մատը մատին չի տալիս. վաղը հացը, միսը, կարտոֆիլը կթանկանա ու մեր կառավարությունը կասի՝ բա տեսեք աշխարհում ա ինֆլյացիա»,-ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը