07 02 2022

Երևանի քաղաքապետը դժգոհ է կանգառասրահների վիճակից

Երևանի քաղաքապետը դժգոհ է կանգառասրահների վիճակից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ իր դժգոհությունն է հայտնել կանգառասրահների վիճակից:

«Մեր կանգառասրահները շատ վատ վիճակում են գտնվում, դրանք բարոյապես մաշվել են: Ինձ համար մի քիչ անհասկանալի է այդ կանգառասրահների շահագործումը: Եթե չեմ սխալվում, 2022 թվականի բյուջեում մենք 25 միլիոն դրամի շրջանակում գումար էինք հատկացրել, որ նոր կանգառասրահներ դրվեն:

Կշարժվենք այն ուղղությամբ, որ վարչական շրջաններով փոփոխություն անենք՝ համալիր լուծում լինի: Այնպես, ինչպես լուսավորությունն ենք անում, վերցնում ենք մի վարչական շրջան ու լուսավորությունը փոխում», - ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ