04 02 2022

Բրյուսովի անվան համալսարանը ևս ՔՊ-ացվեց

Բրյուսովի անվան համալսարանը ևս ՔՊ-ացվեց

Այսօր՝ փետրվարի 4-ին, տեղի է ունեցել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերել են Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։ Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ Համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը:

Անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ Խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի Կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը։ Հավաստիացրել է՝ ինքն առաջին երաշխավորն է լինելու, որպեսզի Համալսարանի գործունեությունը լինի ապաքաղաքական։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ