03 02 2022

Ռեժիմն ամեն ինչ անում է, որ Հայաստանում վերջնականապես ձևավորվի ավտորիտար ու տոտալիտար համակարգ. Շարմազանով



Ես այն կարծիքին չեմ , որ այսօր կամ երեկ են սկսվել դատաիրավական համակարգի դեմ ռեժիմի ոտնձգություններն ու ճնշումները. դեռ 2019-ի մայիսին նրանք շրջափակեցին դատարանները, դրանից հետո մեծ արշավ գնաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Մի բան պարզ է՝ հասարակությունը պետք է դուրս գա քնից կամ նոկաուտից ու գիտակցի, որ մենք մի կողմից ունենք ռեժիմ, որը սպասարկում է ոչ հայկական օրակարգ, մյուս կողմից էլի ունենք ռեժիմ, որը, հակառակ ժողովրդավարական արժեքներին, ամեն ինչ անում է, որ Հայաստանում վերջնականապես ձևավորվի ավտորիտար ու տոտալիտար համակարգ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Մարամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ