03 02 2022

Ալիևը բառացի կրկնեց Փաշինյանի միտքը՝ Շուշիի «վատ վիճակի մեջ գտնվելու» մասին․ Zham.am

Ալիևը բառացի կրկնեց Փաշինյանի միտքը՝ Շուշիի «վատ վիճակի մեջ գտնվելու» մասին․ Zham.am

Zham.am-ը գրում է․

«Երեկ իր հերթական ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձավ նաև Շուշիին: «...Եթե հայերը նշում են որ Շուշին իրենց քաղաքն էր, ապա ինչու՞ էր այն գտնվում այդպիսի ողբալի վիճակում...», - նշեց Ադրբեջանի նախագահը:

Ուշադրություն կարելի է դարձնել, որ Ալիևը փաստացի կրկնեց Փաշինյանի միտքը: Հիշեցնենք, որ վերջինս նախկինում հենց այդ պաթոսով միտք էր հայտնել, նշելով, թե  «...եթե Շուշին հայկական քաղաք էր, ապա ինչու՞ էր այն այդքան դժգույն...»:

Կարելի է ասել, որ Ադրբեջանը, ի դեմս Փաշինյանի, գտել է իր համար արտահաստիքային քարոզչի, ով հայ հանրության համար մատչելի ձևով ներկայացնում է ադրբեջանական հիմնավորումները:

Նախ այն, որ Շուշին «ողբալի» վիճակում էր գտնվում, դա միայն Ալիևի և Փաշինյանի մտքում էր միայն: Համենայնդեպս, զարմանալի է, թե ինչու՞ էր Փաշինյանը  2020-ի  ամռանը քեֆ անում իր բնութագրմամբ «գժգույն» քաղաքում:

Իսկ եթե ավելի լայն դիտարկենք հարցը, ապա Հայաստանի ո՞ր քաղաքը «դժգույն» չի համարվի Փաշինյանի դասակարգմամբ: Չարենցավա՞նը, Արմավի՞րը, իսկ միգուցե Իջևա՞նը:

Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա:

Բայց այստեղ հարցը ճաշակի մեջ չէ: Խնդիրը նպատակների մեջ է: Եվ հերթական անգամ կարելի է զարմանալ, որ Ալիևի և Փաշինյանի ճաշակներն ու խնդիրները համընկնում են: Իսկ միգուցե նրանց նպատականերն է՞լ են համընկնում:

Մտածել է պետք դրա մասին և արագ հետևություն անել, քանզի ուշացումն այս հարցում, կարող է ճակատագրական լինել հայ ժողովուրդի համար:

Սա է իրականությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ