7 or.am-ը գրում է.
«Թեև Նիկոլ Փաշինյանը մինչև իշխանության գալը և վարչապետ դառնալուց հետո հայտարարում էր, որ հոսանքի գինը Հայաստանում պետք է իջեցվի առնվազն 20 տոկոսով, գազի գինն էլ պետք է իջեցվի, ջրի գինն էլ չթանկանա, այդուհանդերձ ամեն ինչ թանկացավ։
Փետրվարի 1–ից միջինը 4,7 դրամով կթանկանա էլեկտրաէներգիայի գինը։ Բողոք չկա։ «Քաղաքացիական ակԾիվիստները» փողոց դուրս գալու հրահանգ չունեն։ Հիմա նրանց մի մասը հայտնվել է իշխանության մեջ ու ինքն է թանկացնում հոսանքի գինը, ինքն է թալանում։ Մինչդեռ 2015–ի ամռանը ոմանք հետույք էին պատռում, թե բա դեմ ենք թանկացումներին։
Անունը դրել էին «Էլեկտրիկ–Երևան» ու դուրս եկել փողոց։ Իշխանություններն էլ շատ բարի էին ցուցարարների նկատմամբ։ Բաղրամյան պողոտան փակվել էր, դեմն առնող չկար։ Թեև ցերեկները մարդ չէր լինում ամառվա տապին, բայց միևնույն է ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի երթևեկությունը չէր վերականգնում։ Մեկ անգամ ջրեցին ակԾիվիստներին, սիրուն կադրեր ստացան, հետո կոչ արեցին «գժուկներին» սթափվել՝ «Ես Գասպարյան Վովա՛ն եմ» ծրագրի շրջանակներում։
«Բողոքի» այդ գործողության մեջ բոլորն էին ներգրավվել։ Ամեն մեկն իր դերակատարումն ուներ։ ԱկԾիվիստները «պայքարում» էին թանկացման դեմ, քաղաքական հաճախորդները՝ Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան և այլն, «կենդանաբանական» պատ էին կազմում ցուցարարների ու ոստիկանների միջև։ Կրեմլի վրա այդ ցույցը ծախվում էր որպես հայկական «մայդան», որի դեմ կռիվ են տալիս իշխանությունները։ Տակից կայացավ էլցանցի բիզնես–գործարքը, հետո բոլորը ցրվեցին տներով։
Այժմ ակԾիվիստ տղաներն ու աղջիկները «թավշյա» հեղափոխական են դարձել և չեն նկատում թանկացումները, թալանը։ Նրանցից ոմանք թռել են երկրից, ոմանք ուրախացած են, որ Արցախի մեծ մասը հանձնված է։ Ահա սա էր Էլեկտրիկ–Երևան կոչվածի իրական դեմքը։ Այնքան երես տվեցին էդ դիշովկեքին, մինչև դրանք եկան իշխանության ու ամեն ինչի հերն անիծեցին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը