7or.am-ը գրում է․ Կից նկարում դերասան համարվող կոլոտ Հովոն է։ Էն որ թունդ հեղափոխական էր խաղում։ Էն որ նախկին իշխանությունների շվաքի տակ ծվարած բողոքավոր էր խաղում։ Էն որ նախկին իշխանությունների տանիքի տակ փող էր աշխատում ու իբր պայքարում անարդարությունների դեմ։ Էն որ «Էլեկտրիկ Երևան» կոչված հաճախորդական նախագծում պայքարիստ էր խաղում։ Էն որ Նիկոլի հետ խաղեր էր տալիս «թավշյա» օրերին ու փոստատարի դեր կատարում ճամբարների միջև։
Ուրեմն էս Հովոն նիկոլական հեղափոխության քարոզիչների, «քաղաքացիական ակԾիվիստ» աշխատողների, արևմտաթուրքական շրջանակներից գրանտերով ֆինանսավորված ու համատեղությամբ նախկին իշխանությունների համար հաճախորդություն արած «կենդանիների» քայլող խորհրդանիշն է՝ երեսպաշտ, նյութապաշտ, կեղծ, անհայրենիք։
Էլեկտրիկ Երևան
Նախկին իշխանությունների ժամանակ երբ փորձ արվեց հոսանքի գինը թանկացնել, Երևանում մի կասկածելի միջոցառում սկսեց՝ էլեկտրիկ Երևան։ Կասկածելին այն էր, որ պայքարիստներն, իբր, ապաքաղաքական էին։ Իբր պայքարում էին հոսանքի թանկացման դեմ։ Իբր իշխանությունները դիմադրում էին, բայց թույլատրել էին օրերով փակել Երևանի Բաղրամյան պողոտան (փողոց փակելու տեխնոլոգիան այն օրերին էր փորձարկվում) ու բարիկադի դեր կատարող աղբամանները չէին հանում փողոցից այն դեպքում, երբ անգամ մեկ պայքարիստ չէր լինում Բաղրամյանում (ոստիկանությունը պայքարիստների հանդեպ շատ մեղմ էր տրամադրված՝ «թավշյա» օրերի պես)։ Իբր այդ երիտասարդները հոսանքի գնի թանկացման դեմ էին, բայց ավելի շատ հակառուսական քարոզ էին տանում։ Ու դրանք այն երիտասարդներ էին, որոնց մի մասը հետագայում դարձավ ակտիվ «թավշիստ»։
Տեղին է հիշել, որ «էլեկտրիկ Երևան» կոչվող նախագծի իրականացման օրերին Նիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունների մյուս հաճախորդները եկել ու «կենդանաբանական» պատ էին կազմել՝ ակԾիվիստների ու ոստիկանության միջև։
Մի խոսքով, էժանագին միջոցառում էր կազմակերպվել՝ հա՛մ հակառուսական քարոզ տանելու, հա՛մ սեփականության վերաբաշխում իրականացնելու համար։ Մնացածը կապիկների համար էր նախատեսված։
Չէլեկտրիկ Երևան
Հիմա ՀԾԿՀ–ից ասում են, որ 2022–ի փետրվարից պլանավորում են թանկացնել էլեկտրաէներգիայի գինը սպառողների համար։ Թանկացել է ջուրը, թանկանալու է գազը։ Առաջին սպառման ապրանքների գները երկնիշ աճ են գրանցել։ Բայց պայքարիստ–ակԾիվիստներից ձեն-ծպտուն չկա, կոլոտ Հովոն մազերը չի փիդրում, Նիկոլը քամակը չի ճղում աղքատ տատիկ, պապիկների համար։ Պատճառն այն է, որ հիմա թանկացնողները նախկին ակԾիվիստներն են։ Իսկ նրանք, ովքեր իշխանության մեջ չեն ու էլի շարունակում են ակԾիվիստ մնալ, դրսից պայքարիստ խաղալու հրահանգ ու ֆինանսավորում չունեն։
Սրանք բոլորը երեսպաշտներ են։ Ասում են՝ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ ու տանում են զոհվելու, մեռնելու, վատ ապրելու ճանապարհով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը