Ամենաքննարկվող հարցերից մեկը, որի շուրջ կարծես՝ իշխանությունն էլ չի կողմնորոշվում, սահմանադրական փոփոխություններն են: Մենք այսօր ունե՞նք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն և կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են մեզ անհրաժեշտ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ունենք, ի՞նչ է անում ստեղծման պահից մինչև հիմա և ովքե՞ր են անդամները, ի՞նչ որակներ ունեն։ Օրերս նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը․ ինչո՞ւ հիմա որոշեց հրաժարական տալ։
Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո նախագահի պաշտոնի համար նոր թեկնածուների անուններ են շրջանառվում, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, չնայած Սահմանադրությունն արգելում է, որ նախագահը կուսակցական լինի․ օրինակա՞ն կլինի, եթե ՔՊ-ական այս կամ այն թեկնածուն պաշտոնի համար կասեցնի կուսակցական անդամակցությունը։
Այս և այլ հարցերի շուրջ Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք սահմանադրագետ Վահե Գրիգորյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը