27 01 2022

«Ժողովո՛ւրդ, ոտքի՛».Աշոտ Մինասյանը դուրս եկավ կալանավայրից, ի՞նչ է պատրաստվում անել



Ինչպես արդեն նշել էինք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանը փոխեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին և գրավ 2 մլն դրամ։

Դատարանի որոշումից ժամեր անց՝ կեսգիշերն անց Աշոտ Մինասյանը դուրս եկավ կալանավայրից, նրան դիմավորեցին ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները:

Yerevan.Today-ի հետ զրույցում Աշոտ Մինասյանը վերահաստատեց, որ իր նկատմամաբ կատարվածը կապված է իր գործունեության հետ:

«Փորձում են առաջին դեմքերին կալանավորելով կոտրել մարդկանց, ուզում են ահ ու սարսափ տարածել, չկա նման բան, ժողովրդի այն հատվածը, որը գիտի, թե ինչ է հայրնեիքը, կուչ չի գալու, ծնկի չի գալու, ի վերջո պայքարող տեսակը ծնկի չի գալիս»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ