25 01 2022

Սա Սահմանադրության ակնհայտ խախտում էր, բայց քրեորեն պատժելի չէր․ Իոաննիսյանը՝ նախագահի երկքաղաքացիության մասին

Սա Սահմանադրության ակնհայտ խախտում էր, բայց քրեորեն պատժելի չէր․ Իոաննիսյանը՝ նախագահի երկքաղաքացիության մասին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է․

Արմեն Սարգսյանի` Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունենալու ու թաքցնելու փաստը, իր պաշտոնը ստանձնելու պահի` 2018 թվականի օրենսդրությամբ հանցակազմ չի պարունակում։
Այո, դա Սահմանադրության ակնհայտ խախտում էր, բայց քրեորեն պատժելի չէր։
Նաև սա է պատճառը, որ 2021 թվականի գարնանը «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկով փոփոխվեց «Քաղաքացիության մասին» օրենքը և Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածը։
Դրա շնորհիվ գոնե 2021 թվականի մայիսից սկսած բարձրաստիճան պաշտոն ստացած (կամ վերանշանակված) անձինք (նաև ուժայինները, դատախազներն ու դատավորները), օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ