24 01 2022

Սրանք կոնկրետ փաստեր են, այս ամենից խուսափել չեք կարող․ Արծվիկ Մինասյանը՝ ՄԻՊ թեկնածուին



Ուզում եմ արժևորել ՄԻՊ բոլոր այն պաշտպաններին, որոնք պաշտոնավարել են այս ըթնացքում, բայց հետաքրքիր արձանագրում է պետք անել, որ հենց նախագահ ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում է ձևավորվել ՄԻՊ-ի որպես հանրային պաշտոնի ինստիտուտը։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Սահմանադրական կարգավորում չկար, երբ ներդրվում էր այս ինստիտուտը, այլ հետագայում՝ 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններով, իսկ արդեն 2015 թվականին ավելի սահամանադրական երաշխիքների համակարգով շատ ավելի ամրացվեց։ Կարևոր է, որ այս ինստիտուտում աշխատած բոլոր անձինք մշտապես պրոբլեմ են ունեցել օրվա իշխանությունների հետ, սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք ինստիտուցիոնալ համակարգի մասին։ Այսինքն կա ինստիտուտ, որը կամա թե ակամա օրվա քաղաքական իշխանության հետ հակադրվում է, և որքան խորն է այդ հակադրությունը, նշանակում է, որ ՄԻՊ-ը պետք է ավելի շատ և հետևողական առաջ տանի համակարգային փոփոխությունները։ Երևի թե սա է պատճառը, որ այս ստանդարտների մեջ մի նոր բարձր նշաձող սահմանած Արման Թաթոյանի նկատմամբ այսօրվա քաղաքական իշխանությունը նման արգահատելի վերաբերմունք է ցուցաբերում, նույնիսկ վիրավորանքի աստիճանի գնահատակններ է հնչեցնում, այն դեպքում, երբ խորհրդարանում Արման Թաթոյանի արած գործը պետք է արժևորվեր»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ