24 01 2022

Դուք չեք կարող մանևրել երկու սկզբունքային դիրքորոշումների միջև․ Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին



«Դուք ձեր ելույթում խոսեցիք սահամնամերձ դարձած բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունից և նաև անվտանգության գոտի ստեղծելու կարևորությունից։ Այդ համատեքստում կուզեի, որ դուք հստակ գնահատական հնչեցնեք հատկապես իշխանության այն ներկայացուցիչների մտքերին, ովքեր կարծում են, որ կան մեր երկրում ճանապարհներ և տարածքներ, որոնք չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին, և դա այն պարագայում, երբ մեր երկրում դեռևս սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ տեղի չեն ունեցել»,- Ազգային ժողովում դիմելով ՄԻՊ թեկնածուին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

«Ավելորդ է ասել, որ պաշտպանի հաստատությունը կարևոր աշխատանք է կատարել այս ուղղությամբ և նաև այս ուղղությամբ պետական հաստատությունների աշխատանքը արդարադատության նախարարության կողմից կարող եմ ասել, միգուցե ինչ-որ չափով տեսանելի չի եղել, բայց մենք մեր տեղերում գործ արել ենք։ Իրար փոխլրացրել և ուժեղացրել են այս մոտեցումները ու կարծում եմ՝ նաև խորհրդարանական դիվանագիտության այս համատեղ եռակողմ աշխատանքի արդյունքում էր, որ իր արձագնաքը գտավ այս անտանգային գոտում ԵԽԽվ համապատասխան բանաձևում և կարծում՝ սրա վրա պետք է շարունակել զարգացնել և ակտիվացնել»։ 

Ավելին՝ տեսանյութով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ