21 01 2022

Ձեր առաջին գործը պետք է լինի վարչապետի հայտարարությունը դատապարտելը․ դա վատ օրինակ է․ Նազարյան



Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործատուների կողմից բավական մեծ ճնշում կա աշխատողների նկատմամբ, արձակուրդ վերցնելուց մինչև շաբաթ-կիրակի աշխատանքին ներգրավելը։ Բացի այդ մենք ականտես եղանք թրաֆիքինգի ցցուն օրինակի, երբ ՀՀ վարչապետը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքն է որոշում, թե ով, ինչքան կաշխատի։ Այս մասին Ա-ում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նազարյանը հարց ուղղեց ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Հռիփսիմե Գրիգորյանին

Դուք պատրա՞ստ եք պաշտպանել ՀՀ քաղաքացուն գործատուների ճնշումներից, պատրա՞ստ եք սկսելու նախարարաներից, պարզելու՝ թե ինչու չեն բարձրաձայնում, երբ հրապարակայնորեն իրենց վիրավորում են և պարզապես առանց թաքցնելու ասում՝ թքած օրենքների վրա, ես եմ որոշում՝ ո՞վ, ինչքան աշխատի։

Ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց․ «Ընտրվելու դեպքում հետևելու եմ անձանց աշխատանքի իրավունքների պաշտպանությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ