21 01 2022

Սերիալներում հայ կինը ծեծվելու, հայ տղամարդն էլ սիրուհիներ պահելու համար է․ պետք է որոշակի արգելք դրվի․ Նազարյան



Կոչ եմ անում մտածենք այն մասին, որ եթերը լինի ոչ ռաբիս, լինի ոչ բռնության քարոզով և չլինեն հայ կնոջը ծեծվող կին ներկայացնող սերիալներ, հայ ամուսնուն անընդհատ կնոջը ծեծող ամուսին ներկայացնող սերիալներ: Իրականում, մենք այդպիսին չենք, ես գիտեմ, որ այդպիսին չենք, բայց սերիալները, որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ հայ կինը միայն ծեծվելու համար է, հայ տղամարդն էլ՝ կնոջը ծեծելու և սիրուհիներ պահելու։ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Բայց, ՀՌՀ անդամի թեկնածուներն այս հարցում որևէ դերակատարում չեն կարող ունենալ ընտրվելու դեպքում: Պետք է ապահովել հեռուստաալիքների լիակատար անկախությունն ու ազատությունը, բայց միևնույն ժամանակ պետությունը պետք է որոշակի արգելքներ դնի՝ ոչ թե լուրերի թողարկումների հետ կապված, այլ խոսքս մշակութային հատվածի մասին է, քանի որ մշակույթը դաստիարակում է մարդուն: Այն մարդուն, որը 3 տարեկան է և, օրինակ, տատիկի կողքին նստած իր կամքից անկախ սերիալ դիտում և դաստիարակվում այդ սերիալով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ