Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունը:
Պատգամավորը գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական
անհրաժեշտության և կարևորության մասին շատ ենք խոսել վերջին մեկ տարվա
ընթացքում:
Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, վստահաբար, շատ հարցեր կունենաք, ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, գործընկերներիս հետ միասին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը