Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի համար ԱԺ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացրել է կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը։
Ուշագրավ է այն, որ ՀՌՀ անդամի թեկնածուն, համաձայն օրենսդրության, պարտավոր է լինել քաղաքականապես չեզոք, այնինչ այդ թեկնածուն ՔՊ հիմնադիր-անդամ է։
Բայց այս թեկնածուի վերաբերյալ ամենաուշագրավը այլ բան է․ նրա կատարմամբ Ք*Ք-ի մասին երգ-փառաբանում տեսահոլովակ է տարածված համացանցում։
Ուշագրավ է, որ տեսանյութի այս արտադրանքը հանրությանը ներկայացնողը հայտ է ներկայացնում եթերը մաքրելու հանձնաժողովի անդամ դառնալու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը