26 01 2022

Երրորդ փորձ․ ՔՊ-ականները շարունակ շոու են անում ՀՌՀ անդամի հարցի քննարկմանը․ ՈւՂԻՂ



ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում շարունակվում է  Հեռուստատեսության  և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար՝  «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցի քննարկումը:

Ելույթներում պատգամավորներն ընդգծել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի կարևոր դերակատարությունը, կառույցի` հանրային եթերից աղբը մաքրելուն միտված առաքելությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ դիտարկումներ են  արվել  ՔՊ-ականների կողմից առաջադրված ՀՌՀ թեկնածուների մասով։

 Հանձնաժողովի արտահերթ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ