ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց օրենքը, որը պահանջում է, որ ՀՌՀ թեկնածուն պետք է լինի քաղաքականապես չեզոք:
«Խիստ կասկածում եմ, որ այս իշխանության ներկայցրած թեկնածուները կարող են լինել չեզոք՝ նկատի ունենալով նրանց հետագիծը: Արթուր Մանուկյանը, օրինակ, եղել է ԱԺ պատգամավոր, իսկ հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եղել է ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ, հարց է առաջանում այս թեկնածուն կարող է զսպել իրեն, խիստ կասկածում եմ: Իսկ ՔՊ մյուս թեկնածուն՝ Հակոբ Մովսեսը, օրինակ 2019-ին ասել է, «ասում են, թե Հայաստանում անձի պաշտանմունք է առաջացել, ես դրա համար շատ ուրախ եմ, վերջապես այս ժողովուրդը գտել է արժանի լիդեր: Ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ պարոն Հակոբ Մովսես, Դուք պաշտում եք Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը