Ինչպես արդեն նշել էինք, իշխանությունը ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել օրենքում, որով ըստ էության արգելվում է նույն անձին մեկ անգամից ավել առաջադրվել հանձնաժողովում նախագահի տեղակալի պաշտոնում: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, ՔՊ պատգամավորները կողմ քվեարկեցին: Քվերակությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարման կարգով արձագանքեց իշխանությանը:
«Մեր խմբակցությունը երբեք շոուներ չի կազմակերպել, հակառակը Ձեր վարքագիծը ցույց է տալիս, որ զավթման գործողություն եք իրականացնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը