«ԱԺ ամբիոնից հնչեց միտք, թե արդյո՞ք լավ է, որ օգտագործվել են ՀԱՊԿ մեխանիզմները։ Լավ է, շատ լավ է։ Արդյո՞ք լավ է, որ այն աշխատեցվել է ոչ թե Հայաստանի, այլ Ղազախստանի համար, որն ակնհայտորեն պրոադրբեջանական դիրքորոշում ունի։ Վատ է, շատ վատ»,- իր խոսքում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորի հաջորդ դիտարկումը վերաբերում էր հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին պայմանավորվածությունների ձեռք բերմանը։ Նա, մասնավորապես, նշեց․ «Պարզվում է, որ Ստոքհոլմում Արարատ Միրզոյանը հանդիպել է իր Թուրքիայի գործընկերոջը, բարևել են, որպիսությունն են միմյանցից հարցել, հետո էլ ասել են՝ դե եկեք կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակենք։ Փառահեղ է, ձեռքի հետ, ոտքի վրա նման բանակցություններ են գնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը