Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ օրինակներ բերեց, որ անհայտ հանգամանքներում մարտական դիրքերից զինծառայողներ են անհետացել
«2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետյաին զինծառայող Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից: 2021 թվականի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում: Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտնաբերվել, ընտանիքի հետ կապ չկա, ինչը փաստում է նրա մոր նամակներն՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը։ 2021 թվականի նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի ուղղություններից մեկով մարտական հենակետերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող. այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա» :
Ի դեպ, պատգամավորը հայտնեց, որ երկրորդ զինծառայողի անհետացման դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։
Աբրահամյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է հայտնի ՊՆ-ին զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, արդյոք ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու ու զինծառայողներին հայտնաբերելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը