Տպավորություն է, թե Հայաստանում ամեն ինչ շատ լավ է, մենք գտնվում ենք անվտանգային երկրում, չունենք որևէ մարտահրավեր, ամեն ինչ այս իշխանությունը կարգավորել է և Աստված ոչ անի դեռ հինգ տարի շարունակելու է «զարգացնել» մեր երկիրը։ Ես հուսով եմ նման բան չի լինի։ ԱԺ-ում իր ելույթի սկզբում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Ինչ վերաբերում է լիցենզավորման մասին նախագծին, Ստամբուլյանը նկատեց․ «Լիցենզավորման մասին այս օրենքը նույնպես կրում է տնտեսական անվտանգության հետ կապված բաղադրիչներ։ Խնդիրը նրանում է, որ հայ տնտեսվարողի շահերը այս պարագայում չի պահպանվելու։ Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողը կարող է գալ Հայաստան և առանց կառավարության վերահսկողության, լիազորության ստանա ավելի հեշտ լիցենզավորման պայմաններ, քան օրինակ հայ տնտեսվարողը կարող է ստանալ իր իսկ երկրում»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը