16 07 2022

Նարեկ Մանթաշյանին անհապաղ բուժում է անհրաժեշտ, շաքարային դիաբետից ախտահարվել են նրա կենսական օրգանները․ պատգամավոր

Նարեկ Մանթաշյանին անհապաղ բուժում է անհրաժեշտ, շաքարային դիաբետից ախտահարվել են նրա կենսական օրգանները․ պատգամավոր

Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գործող ռեժիմի կողմից ընդդիմախոսների անօրինական ձերբակալությունները և դրանց հաջորդած էլ ավելի անօրինական կալանավորումները քաղաքական հետապնդման կլասսիկ փորձեր են, որոնք կանխակալ բայցերով այս կամ այն կերպ շաղկապվում են Քրեական օրենսգրքի՝ պատահականության սկզբունքով ընտրված հոդվածներով:

Նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան ազատ խոսքի, քաղաքական ազատությունների, խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների ծրագրված սահմանափակում, որոնք շղարշվում են սին քրեական գործերով:

Դրանք ցավոք արժենում են մարդկային կյանքեր, որոնք անվերականգնելի ու անհամաչափելի են ստեղծված իրավիճակում:

Երեկ, դատական նիստի դահլիճում Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից հետո,ծանր առողջական վիճակով հիվանդանոց է տեղափոխվել ապօրինի կալանավորված Նարեկ Մանթաշյանը, այնուհետեւ կրկին հետ են տեղափոխել ՔԿՀ: Ու սա, ի դեպ, կալանավորման ընթացքում նմանատիպ 3-րդ դեպքն է: Նարեկ Մանթաշյանին անհապաղ բուժում է անհրաժեշտ, շաքարային դիաբետից ախտահարվել են նրա կենսական օրգանները, ՔԿՀ-ում անհրաժեշտ դեղորայք եւ պայմաններ չկան:
Այս ամենը, սակայն որևէ կերպ չի հուզում ենթադրյալ արդարադատություն իրականացնողներին, ովքեր կարծես օրենքի ծառայելու երդման փոխարեն հավատարմության երդում են տվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ