18 01 2022

Կոչ եմ անում էս ելույթի հեղինակը Կառավարությունից պահանջի անհապաղ հեռանալ․ Նազարյան



ԱԺ-ում հայտարարությունների ժամին Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ընթերցեց 2011 թվականի Փաշինյանի հայտարարությունից․

«Մենք տեսանք, որ երեք տարվա իշխանությունը թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր, թե՛ կառավարությունն ամբողջովին տապալվել է։ Չկա մի ոլորտ, որտեղ իշխանությունը փոքր ռեսուրս ունենա․․․Այսօր իշխանությունը շարունակում է գոյատևել Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու հաշվին և Հայաստանի ապագայի հաշվին։ Այս նրանք մի բան ունեն անելու՝ հնարավորինս անցնցում սեփաակն կամքով հեռանա, ուղղակի հեռանա, որովհետև այս իշխանության բուրգը որևէ ռեսուրս այլևս չունի»։

Այնուհետև դիմելով ելույթի հեղինակին, Նազարյանը նշեց․

«Այս ելույթի հեղինակին կոչ եմ անում ևս մեկ անգամ հանդես գա նույն ելույթով և կառավարությունից և նրա ղեկավարից  պահանջի անհապաղ և անցնցում հեռանալ հանուն ՀՀ-ի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ