17 01 2022

Խորհուրդ կտամ Վահագն Ալեքսանյանին մի քիչ սովորել կամ Հովիկ Ազազարյանից հարցնել․ ինքը՝ կհիշի․ Գեղամ Մանուկյան



«Երբ ասում եք ՝ «բա էն ժամանակ» , նշեմ, որ էն ժամանակի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը  և շատ իշխանական պատգամավորներ  Ջդրդուզում շուրջպար էին պարում , հպարտությամբ գնում էինք,  Ալեն Սիմոնյանը և Սուրեն Պապիկյանը նռները ձեռը Աղդամում հպարտանում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է , երբ ասում եք՝  «բա՝ դու»,  այդքանը առնվազն հիշեք»,- ԱԺ  ամբիոնից  դիմելով իշխանական պատգամավորներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Շարունակելով խոսքը նա նշեց․

 «Սիրե՛լի հայրենակից, այստեղ իշխանության պատգամավորներից շատերի հիշողությունն իրենց տարիքին համապատասխան է , կարծում են հասարակությունը չունի հիշողություն, բայց համացանցի դարում առնվազն պետք է զգույշ լինել ։  Վահագն Ալեքսանյանը, չգիտեմ որտեղի՞ց է «Վիկիլիքս»-ում կարդացել , բայց խորհուրդ կտամ ընդմիջմանը զանգի Մեդիամաքս լրատվական գործակալության տնօրեն Արիկ Թադևոսյանին ու հարցնել՝  պարոն Թադևոսյան Վիկիլիքսից ե՞ք արտատպել  Քոչարյանի  կտրուկ պատասխանը Էրդողանին , Թադևոսյանն էլ կասի՝ ոչ 2005 թվական ապրիլի 26 , նախագահի աշխատակազմը , բացառության կարգով Մեդիամաքսին է տրամադրել  այդ նամակը,  այն գաղտնի չի եղել , ուղղակի  պետք է մի քիչ  սովորել կամ  ավելի տարիքովներից հարցնել, օրինակ՝ Հովիկ  Աղազարյանից կարելի է հարցնել, ինքը կարծում եմ կհիշի»,-խոսքը եզրափակեց Գեղամ Մանուկյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ