Որպես ընդդիմություն փորձում ենք մեծամասնությանը հրավիրել քննարկման այս դահլիճում, ցավոք մերժում ենք ստանում, կարո՞ղ ենք ինձ բացատրել այդ պառլամենտը ինչի համար է, եթե այս դահլիճում չպետք է քննարկենք այս հարցերը։ Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ Սահմանագծման և սահմանազատման մասին ընդդիմության հայտարարությունը ՔՊ-ն մերժեց։
«Հիմնավորումները, որը բերվեցին մեծամասամբ հերքվել են նաև մեր կողմից, չկա այդպիսի հաստատումներ, որը ներկայացվեց։ Եթե ներքաղաքական ինչ-որ բառապաշար կա, որը ձեզ թույլ է տալիս նման եզրահանգման գալ, առաջարկ ներկայացրեք, ոչ թե ամպագորգոռ հայտարություններ արեք այստեղից, առանց հիմքերի»,-ասաց Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը