Երեկ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ նույնպես աչքի ընկավ հետևողական մի քաղաքականությամբ, որի ամբողջ նպատակն է սերմանել հայ ժողովրդի մտքում, որ Արցախն այլևս երբեք հայկական չի լինելու և Ցեղասպանության ճանաչման քաղաքականություն Հայաստանը երբեք այլևս չի հետապնդելու։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Նա գործադրեց մի շարք ջանքեր, հմտություններ, սուտ խոսելու հերթական դասը տվեց բոլորիս, սակայն և՛ իր ստերի որակն է ընկել, և՛ ստերի քանակն է նվազել։ Նա երեկ ձեզ փորձում էր խաբել, որ տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի է ունեցել 1991-92 թվականին, և մենք այդ ժամանակվանից Արցախի հայկական մնալու համար ռումբեր ենք տեղադրել․․․ Պետք է փաստել, որ երեկք նախորդ նախագահների ժամանակ Արցախը հայկական էր և անկախ էր»։
Թեմայի վերաբերյալ ամբողջականը՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը