Արդեն երկրորդ օրն է, զեկուցվել է առավել քան 10 հարց, որոնցից մի քանիսը սահմանադրական օրենքներ են և կառավարությունից որևէ մեկը լայաղ չի արել գա ԱԺ և հարց զեկուցի: Սա պարսավելի և անընդունելի պրակտիկա է կառավարևության անդամների կողմից: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության Արթուր Խաչատրյանը: Պատգամավորին արձագանքեց Հակոբ Արշակյանը՝ ասելով, որ ըստ պաշտոնյաների զբաղվածության նրան փոխարինող գալիս է տեղակալը, կամ ՊԵԿ-ից ներկայացուցիչ, դա կարգ է:
«Նախարարը ինչ ավելի կարևոր բան պետք է ունենա, խորհրդարանական երկրում գալուց և սահմանադրական օրենք զեկուցելուց բացի: Ես վստահ եմ, որ բոլոր նախարարություններում էլ կան շատ բանիմաց մասնագետներ, բայց կարող է վաղն էլ վարչության պետերը գա՞ն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը