12 01 2022

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զրո քայլ է արել մեր զինվորին ԱԹՍ-ից պաշտպանելու համար․ Արեգնազ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զրո քայլ է արել մեր զինվորին ԱԹՍ-ից պաշտպանելու համար․ Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2020-ի նոյեմբերի 9-ից անցել է ավելի քան 1 տարի։ Ի՞նչ է արվել բանակը վերականգնելու, արդիականացնելու համար։ Ոչի՛նչ կամ գրեթե ոչինչ։

Սահմանի վրա ադրբեջանական ԱԹՍ-ն ազատորեն պտտվում է, ունենք զոհեր։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զրո քայլ է արել մեր զինվորին ԱԹՍ-ից պաշտպանելու համար։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «հպարտ» քաղաքացիներից պաշտպանվել են գերթանկարժեք «պադավատներ» գնելով ու գերհագեցած «ախռանայով» ման գալով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ