Երկու լուր գնահատենք ՝ երևանյան բնակարաններից մեկում ցրտահարությունից մայր ու որդի են մահացել, դրան զուգահեռ ԱԳ նախարարը նոր կահույք է գնել․ո՞րն է հեղափոխության արդյունքում պաշտոն ստացածի և հեղափոխության հավատացած քաղաքացու ճակատագրի տարբերությունը։ Երեկ Արցախում էլի ունեցել ենք կրակոցներ թշնամու կողմից՝ 3 ուղղությամբ։ Սովորաբար կրակոցներից հետո ինչ-որ մի բան լինում է, այս անգամ ինչի՞ է պատրաստվում թշնամին։
Դեռևս մեր օրակարգում շարունակում է մնալ Ղազախստանում ստեղծված իրավիճակը, այնտեղ զորք ուղարկելու հարցը։ Այս հարցում մեր իշխանությունների գրծողությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, չի՞ հակասում իր էությանը, որովհետև հիմա այլ վարք է դրսևորում, իսկ օրինակ՝ 2008 թվականին լրիվ հայկառակը, երբ զանգվածային անկարգություններ էր հրահրում։ Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը