Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Դադար տրվեց 44 օր անց՝ կապիտուլյացիոն պայմանագրով, որով Նիկոլ Փաշինյանը հանձնեց 12,5 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետրից ավելին։ Չեմ Ադնարդառնա պատերազմի ընթացքին, ժամանակակիցն ենք, ականատեսն ենք․ մեզ Արծրունը, Նիկոլը, Արայիկը, իր խոսնակ Վահրամը խաբեցին, բթացրին ու կանգնեցրին փաստի առաջ։ Կարևոր եմ համարում անդրադառնալ, թե ինչ պետք է արվեր, որ չարվեց և ինչ արվեց այս երեք տարում։ Թե ինչ եղավ պատերազմից հետո, նույնքան դավաճանական էր, որքան պատերազմի ընթացքում խաբելը ու կապիտուլյացիայի տանելը։ Պատերազմից հետո նույն տգիտությամբ ձախողեցին դիվանագիտությունը, ձախողեցին Արցախի մնացած հատվածը պահելու պարտավորությունն ու խոստումը, կատարեցին Ադրբեջանի բոլոր հրապարակային ու ոչ հրապարակային հրամանները։ Թշնամուն հանձնվեցին նաև այդ կապիտուլյացիոն պայմանագրով անգամ չնշված տարածքներ, մայրուղիներ։ Նիկոլն ասաց, թե մեզանից միջազգային հանրությունը բարի կամք է պահանջում ու հանձնեց ականապատ դաշտերի քարտեզները ու դրա դիմաց թեկուզ մեկ գերի չստացավ։ Նրանք այսօր ադրբեջանի բանտերում ստրուկի կարգավիճակում են։ Արցախի Հանրապետության բուն տարածքը փրկելու փոխարեն զբաղված էին թատրոնով․ բանակցում էին Ստեփանակերտը հանձնելու շուրջ, գալիս ասում էին՝ Շուշին հետ ենք բերելու։ Մարդկանց զգոնությունը բթացնում էին Արայիկ Հարությունյանին փողեր տալով, ասում էին՝ ժողովուրդ, տեսեք, նախկինում երբեք այսքան շատ փող չենք տվել Արցախին, բա մենք հանձնող ե՞նք։ Հոկտեմբերի 6-ին թուղթ էր պայմանավորվել, որով Ղարաբաղը հանձնում է, բայց ամեն անգամ մեր աչքն էր մտցնում Արցախին տված ֆինանսական օգնությունը, թե բա՝ աննախադեպ է։ Այսինքն՝ նաև ՀՀ պետական բյուջեն, հարկատուներիս փողերը քամուն տրվեց։
Առավոտ ասում էր խնդիրը չունի ուժային լուծում, երեկոյան ասում էր անհնար է բանակցություններով լուծել․ երեկոյան ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, առավոտ ասում էր պետք է հարցը լուծվի Ադրբեջանի ժողովրդին ընդունելի ձևով․ ցերեկը ասում էր Ալիևը կառուցողական է և կիրթ, երեկոյան ասում էր Ալիևն ուզում է ցեղասպանել։ Ու ընդդիմադիր եղած ժամանակ փոխզիջումը դատապարտող Նիկոլը իշխանության վախտ հանձնեց միակողմանի և հանձնեց ամբողջությամբ։
Ինչպես ցույց է տլիս փաստերի համադրումը, պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի մտքով անգամ չի անցել Արցախը պահելը․ որո՞նք են այդ փաստերը․ որևէ կոմունիկացիա չեն անցկացրել․ Լաչինի միջանցքը հանձնելուց հետո Արցախը լրիվ մնաց էներգետիկ ու ենթակառուցվածքային առումով Ադրբեջանի հույսին։ Պատերազմից հետո ոչ միայն զինված ուժերի համալրում չի արվել, այլև 2021 թվականի օգոստոսին Արցախից դուրս է հանել բազմաթիվ զենք ու զորք։ Հնարավորինս թուլացրել է Արցախի անվտանգությունը, երկիրը թաքուն հանձնել է Ադրբեջանին․ Ալիևի հետ համատեղ, նաև թուլացրել հումանիտար աղետով, ու այս ամենը հանգեցրեց նրան, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 19-ից, Ադրբեջանը կարագի պես սահուն կտրտեց Արցախը, վառեց, սպանեց ժողովրդին, ողջ մնացածներին էլ տեղահանեց։
Ու Արցախը դավաճանելուց հետո հիմա էլ ընդամենը արցախցիներին դժկամությամբ ընդունել են Հայաստանում, մի հատ էլ օրը 10 ասուլիս են տալիս ու մանրակրկիտ ասում՝ գլխներին ծածկ կտանք, մեկ էլ հաց, որ սովից չմեռնեն։ Էդ մարդկանց դո՛ւք եք դարձրել փախստական, դո՛ւք եք զրկել տնից, հողից, Նիկոլ Փաշինյան ու քո թիմ։ Ալիևը թշնամի էր, անում էր, բա դո՞ւք ով եք։
Այս իշխանությունը պատերազմից հետո երեք տարի զբաղված է եղել ոչ թե հետևանքները վերացնելով, մնացած մասը փրկելով, այլ մեղքը սրա-նրա վրա բարդելով։ Էսօրվա տեղահանությունը դրա արդյունքն է։ Նիկոլը ամեն ինչ կաներ, որ այդ մարդիկ ոչ թե Հայաստան գային, այլ Բաքու կամ մնային ինտեգրվեին։ Այդ նպատակի համար անգամ բունկերի փորձագետ Սամվել Բաբայանն էր գործուղվել Արցախ։ Սա ոտքը դրել էր Արցախ ու խոսում էր ինտեգրումից, ասում էր դառնամ նախագահ ինտեգրեմ ադրբեջանցիներին։ Էդ մարդու ֆենոմենը պետք է բացահայտվի։ Նա ասում էր վերջին մարդն եմ լինելու, որ դուրս կգամ Արցախից, բայց դուրս եկավ ամենաառաջինը՝ դավաճանելով իր ըտնտրողներին, իր ժողովրդին։ Ասում էիր եկել եմ ինտեգրեմ, բա մնայիր ինտեգրեիր, էնպես չէ, թե բոլորը Հայաստան են գալիս։
Այսօր Հայաստան գալիս ադրբեջանցիները գերի են վերցրել Ռուբեն Վարդանյանին։ Բոլորին հետաքրքրում է, թե այդ ոնց եղավ, որ Սամվել Բաբայանը կարողացավ անցնել, բայց Ռուբեն Վարդանյանը ոչ, այդ ինչո՞ւ է Սամվել Բաբայանը, որ մի անգամ ադրբեջանցիների կողմից գերի էր վերցվել առաջին պատերազմի ժամանակ, հետո բաց թողնվել, այդքան հարգանք վայելում Ադրբեջանում։ Եկել համոզում էր, թե՝ չճանաչեցին և այլն։ Մի անհայտ պապիկի՝ Վագիֆ Խաչատրյանին, ադրբեջանցիները առևանգում տանում են, ասում են դու եղել ես Սամվել Բաբայանի վարորդը, քեզ պետք է դատենք, բայց Սամվել Բաբայանին թողնում են Հայաստան գա։ Չէ, ես ուրախ եմ, որ նրան չեն բռնել, բայց ուզում եմ հասկանալ թե դա ինչպես եղավ։ Իսկ կարող է՞ հենց ադրբեջանցի սահմանապահներն անմիջապես Ալիևի խնդրանքն էին փոխանցել Սամվել Բաբայանին, որ գա, նստի Հ1-ի տաղավար, սկսի Նիկոլին պաշտպանել։ Էդ մարդը արտոնյալ էթնիկ զտվող է փաստորեն։ Եկավ, անմիջապես հայտնվեց Հ1-ի տաղավար, սկսեց խոսել, թե ոնց են ադրբեջանական անցակետում բոլորին առանց ստուգելու թողնում, հաջորդ օրը նույն անցակետում բռնվեց Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում խոշոր բիզնեսմեն է եղել, դոլարային միլիարդատեր, ունեցել է հազարավոր աշխատողներ, այդ թվում, վստահ եմ, ադրբեջանցի աշխատողներ, ադրբեջանցիներին օգնել ա ապրեն, տուն պահեն, նրան գերի են վերցնում ադրբեջանցիները, բայց Սամվել բաբայանը, որը ասում են, առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներ ա սպանել, նրան բաց են թողնում։ Իհարկե՝ զարմացա, երբ կարդացի Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին, որովետև նա էլ, Սամվել Բաբայանի պես, հայտարարում էր, թե Արցախից դուրս չի գալու։ Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանեց, որ ինքնագլուխ բանակցել է ադրբեջանցիների հետ, համաձայնության են եկել։ Իսկ հարց ունեմ՝ նույն համաձայնության շրջանակներո՞ւմ է այն, ինչ անում է։
44-օրյա պատերազմի ու կապիտուլյացիայի աղետից երեք տարի անց ամենամեծ դժբախտությունն այն է, որ Հայաստանում դեռ ղեկավարում է կապիտուլյացիոն ռեժիմը։ Ու սրանք, ինչպես հասկացվում է, մոտեցրել են արդեն հաջորդ պատերազմը։ 44-օրյա պատերազմում շատ մեծ դավաճանություն կա, շատ մեծ սուտ կա, մեծ պայմանավորվածություն․ այդ կծիկը, մեկ է, քանդվելու է․ ամեն ինչ ինչ պարզվելու է՝ ով, ինչպես ծախեց, բացվելու է զոհերի, գերիների իրական թիվը։ Բացվելու է կապիտուլյացիան ամբողջությամբ։ Այլ վերլուծություններ խորհուրդ կտամ չանեն, ոչ մեկի վրա չգցեն, ինչ արել է, արել է այս իշխանութունը։
Կարճ ասած՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցին ամենացավալի արձանագրումներից մեկն այն է, որ պատերազմից հետո հարյուրավոր փոսեր են փորվել Եռաբլուրում, ու փորվում են նաև հենց այսօր։ Որվհետև եղան լիքը լոկալ բախումներ ու զոհեր։ Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, մենք քաղեցինք Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի բանակցությունների պտուղները։ Այս հոտեմբերի 6-ին էլի հանդիպում են, իսկ ի՞նչ կունենանք դրա արդյունքում։
Շատ ենք ասել, որ առաջին բանը, որ պետք է Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն անեին 44-օրյա պատերազմից հետո, դա հրաժարականն էր․ եթե իրենք չունեին էդքան ռիսկ փոխելու ամեն ինչ, գոնե գային ուրիշ մարդիկ, նրանք անեին։ Սրանք մնացին ու ոչնչով չուժեղարցին, հակառակը՝ թուլացրեցին առանց այդ էլ հյուծված Արցախը, բարոյալքված Հայաստանը, ամեն ինչ արեցին, որ այս ամենը տեղի ունենա արագ ու կարծես պլանավորված լիներ։ Հիմա, այսքանից հետո, այդ երկու ղեկավարներին, իմ կարծիքով, մեկ տարբերակ է ընդամենը մնացել՝ ինքնասպանությունը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը