11 01 2022

Լտպ-նիկոլ տանդեմը երկիրը կսկսեր քանդել հենց 2008 թ., եթե այդ օրերին երկրի ղեկին չլիներ Քոչարյանը. Սայաթ Շիրինյան

Լտպ-նիկոլ տանդեմը երկիրը կսկսեր քանդել հենց 2008 թ., եթե այդ օրերին երկրի ղեկին չլիներ Քոչարյանը. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2008 թ. նախագահական ընտրություններ, հետընտրական զարգացումներ։ Մարտի մեկ։
Շատերն են հիշում, թե ինչպիսի լարված իրավիճակում էր գտնվում հետընտրական Հայաստանը։
Չեմ փորձի տրվել մանրամասներին, ընդամենը կփաստեմ, որ տեր-պետրոսյանական, նիկոլա-հհշ-ական խունտան, ամեն կերպ ցանկանում էր բռնազավթել իշխանությունը, այդ նպատակին հասնելու համար խտրականություն չդնելով միջոցներին, եթե անգամ՝ կպահանջվեին մարդկային զոհեր։
Հիշում եմ, թե ինչպիսի գերլարված ծառայություն էինք իրականացնում մենք՝ ոստիկաններս, քանզի սահմանադրական կարգն ապահովելը առաջին հերթին լինելու էր մեր խնդիրը, իսկ սահմանադրական կարգի ապահովման երաշխավորը ըստ սահմանադրության՝ հանրապետության նախագահն էր, տվյալ դեպքում նախագահ Քոչարյանը։
Այդ ժամանակ, ես ղեկավարում էի ոստիկանության կենտրոնական ապարատի կարևորագույն վարչություններից մեկը, իրականացնելով ոստիկանության գաղափարական, լրատվական քարոզչությունը։
Բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ և ի վերջո քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը ապահովելու նպատակով , քանի-որ կար իրական, ռեալ վտանգ, որոշում է կայացվում մաքրել օպերայի հրապարակը խուժանից, կրկնում եմ խուժանից,որոնց թվում էր նաև լտպ-ն, այլ ոչ թե այսպես կոչված «խաղաղ» ցուցարարներից։
Դարձյալ չտրվելով այլ մանրամասներին, միայն ուզում եմ ընդգծել երկրի ղեկավարի՝ նախագահ Քոչարյանի բացառիկ դերն ու նշանակութրունը, նրա պատասխանատվությունը պետության, պետական ինստիտուտների, երկրի քաղաքացիների առաղջության ու կյանքի նկատմամբ։
Նախագահ Քոչարյանը չվախեցավ պատասխանատվություն վերցնել և իրականացնել այն պարտավորությունները, որը սահմանադրությամբ դրված էր իր վրա, որպես երկրի ղեկավարի։
Չվախեցավ, որովհետև նա իր տեսակով էր գլխավոր հրամանատար, այլ ոչ թե ի պաշտոնե, չվախեցավ, որովհետև օժտված է բացառիկ պետական ու ազգային մտածողությամբ։
Եթե այդ օրերին երկրի ղեկը չլիներ նախագահ Քոչարյանի ձեռքին, ապա լտպ-նիկոլ տանդեմը երկիրը կսկսեին քանդել հենց՝ 2008 թ-ից։
Այո, մենք հասանք մեր նպատակին, թույլ չտվեցին պետական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում, քանի որ ունեինք մեր համար մեծ հեղինակություն, գերագույն գլխավոր հրամանատար, ի դեմս՝ նախագահ Քոչարյանի, որին հավատում ու վստահում էինք, ինքն էլ՝ լիարժեք տիրապետում էր իրավիճակին։
Հ.Գ. Մարտի մեկի դեպքերից առաջ նախագահ Քոչարյանը Մոսկվայում էր, եթե նա մի քանի ժամ ուշ վերադառնար, ապա լտպ-ի կողմը կանցնեին մի շարք բարձրաստիճան ղեկավարներ։
Անունները շատերին են հայտնի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ