Ղազախստանում փորձում էին գունավոր հեղափոխություն իրականացնել, սակայն Ռուսաստանը վերջին պահին միջամտեց և կարողացավ իրավիճակը շրջել ի շահ իրեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական գործիչ Արա Վարդանյանը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի դերակատարությանը, ապա զավեշտ է, որ փողոցով իշխանության եկած Փաշինյանը հիմա խոսում է այն մասին, որ դա անթույլատրելի է և որ այնտեղ հիմա ահաբեկչություն է տեղի ունենում: Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում որոշում կայացնողը վաղուց իշխանությունները չեն, նրանք պրոթուրքական և պրոարևմտյան ուժեր են»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը