27 12 2021

Չգնացին ընտրությունների, որովհետև գիտեն, որ Երևանում լրջագույն պրոբլեմ են ունենալու. Ռոբերտ Քոչարյան



Երևանի քաղաքապետի ընտրությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ չի համարում, նրա կարծքով, պետք է քաղաքապետի ընտրություններ անցկացվեն: Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։

«Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե վստահ լինեին, որ կհաղթեն։ Չեն գնացել ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ Երևանում կունենան լրջագույն պրոբլեմ և Երևան քաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչ Վանափորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ։ Միշտ մայրաքաղաքն ավելի ընբոստ է եղել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե եթե անցկացվեն ընտրություններ՝ անպայման մասնակցելու են։

Քոչարյանն ասաց, թե չեն քննարկել և չի կարող ասել, թե քաղաքապետի ընտրություններին մասնակցելիս ով կլինի իրենց թեկնածուն.

«Եթե լինեն ընտրություններ՝ գտնելու ենք այն թեկնածուին, որը երևանցիների կողմից ընդունելի և ընկալելի կլինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ