27 12 2021

ՀԱՊԿ բոլոր պետությունների հետ Ադրբեջանն ունի ավելի լավ հարաբերություններ, քան դու՝ ՀԱՊԿ անդամ-երկիր․ Քոչարյան



Իսկ Հայաստանն ուզո՞ւմ է, որ այդպես չլինի։ Իմ տպավորությունն է, որ Հայաստանն այս վիճակը նորմալ է ընդունում։ Անդրադառնալով սահմանային սադրանքների և միջազգային հանրության ոչ համարժեք պատասխանի մասին հարցին 2021 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դրանից է բխում նաև այն կասկածները, թե վերջապես ում շահերն է սպասարկում, որովհետև չկան քայլեր, որոնք ուղղված են այս ամենը չեզոքացնելուն։ Այնքան գռգոռացին՝ ՀԱՊԿ դիմեք, պարզվեց, որ չեն էլ դիմել։ Վերջապես դիմում ես մի կազմակերպության, որի գլխավոր քարտուղարին դու 2 տարի առաջ կալանավորում էիր։ ՀԱՊԿ բոլոր պետությունների հետ Ադրբեջանն ունի ավելի լավ հարաբերություններ, քան դու՝ ՀԱՊԿ անդամ-երկիր։ Այն փաստը, որ համաչափ արձագանք չկա նաև եվրոպական կառույցների կողմից, վերջերս Միացյալ Նահանգներն է սկսել հայտարարություններով հանդես գալ կոնֆլիկտի վերաբերյալ»,- նշեց երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ