Արևմուտքի նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն է կամ գոնե էապես նվազեցնելը նրանց ազդեցությունը այս տարածաշրջանում: Այս մասին 2021 թվականի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բավական երկար ժամանակ ՌԴ-ն հասկանալի հեռավորություն է դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչը իսկապես ՌԴ շահերից է բխում, որովհետև իրենք հույս ունեին, որ իրենց ազդեցությունը նաև Ադրբեջանի նկատմամբ չնվազի: Բայց այս պատերազմից, պարտությունից հետո իրավիճակ է փոխվել Հարավային Կովկասում: Ես համոզված եմ, որ մենք մի պրոցեսի մեջ ենք, որը կարող ենք բնութագրել որպես աշխարհաքաղաքական վերափոխում Հարավային Կովկասում»
Երկրորդ նախագահի խոսքով, երբ Թուրքիան միացավ այս ամենին և Թուրքիա-Ադրբեջան տանդեմը լրիվ այլ բնույթ ստացավ, այլևս հավասար հեռավորություն պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ՌԴ-ի համար դժվար է․
«Ես համոզված եմ, որ նաև մի քիչ անհասկանալի է հայկական կողմի համար և չեմ կարծում, որ երկարատև առումով դա լավ բանի կարող է բերել, բայց այդ ձևաչափը դեռ չի փոխվել: Ռուսաստանի կյանքը դժվարացել է այս ամենից հետո, որովհետև իրենց հավասարակշռված քաղաքականությանը նոր տարր է ավելացել և իրենք դեռ չեն ադապտացրել իրենց գործունեությունը այդ նոր էլեմենտի առկայության հետ: Թուրքիայի դերը շեշտակի աճել է և շարունակելու է աճել: Ես ակնկալում եմ, և համոզված եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն երևի մշակման մեջ են, հաշվարկներ անում են: Բայց մենք չենք կարող ՌԴ-ից պահանջել, որ ավելի հայ լինեն, քան մենք: Մենք որպես դաշնակից երկիր պետք է չկորցնեինք մեր կարգավիճակն այս տարածաշրջանում»,-ասաց Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը, մենք կորցրել ենք ամենից մարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակը, ստացել ենք մի կարգավիճակ, երբ անընդհատ պաշտպանության կարիք ունենք. «Քո կշիռը փոքրացել է և այս ամենի հետ միասին մտնում ենք անհասկանալի ինչ-որ ձևաչափերի մեջ: Գիտեք, մարդու շորի վրա մի կոճակ կա, որ չես օգտագործում: Շալվարի վրա էլ այդպիսի կոճակներ կան: Եթե դու քեզ հասցրել ես այդ կոճակի կարգավիճակին, բայց մտնում ես նման պրոցեսների մեջ, ինչ ասեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը