27 12 2021

Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես․ Ռոբերտ Քոչարյան



Անվտանգության ոլորտում ես գնահատում եմ այս տարի ՀՀ-ի համար կատարյալ  ձախողում, քանի որ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավել՝ տարածքների կորուստ, իշխանությունները նաև ընդունում են, որ 40 կմ -ից ավելի տարածք գտնվում է  հակառակորդի վերահսկողության տակ, բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։ Այս մասին՝ դեկտեմբերի 27-ին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադառան լով 2021 թվականին ՀՀ-ում անվտանգային իրավիճակին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«GPS-ով սհամանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի  բերանով, մենք ստիպված ենք եղել ետ քաշվել 500 մետրից մինչ մեկ-մեկուկես կմ, որշ տեղերում մի քիչ ավելի շատ և նույնը կատարվել է ոչ միայն Վարդենիս-Արաքս ամբողջ այդ հատվածում, նույնը կատարվել է նաև Նախիջանի հատվածում դեռ մինչև պատերազմը։ Դուք հիշում եք բավական մեծ տարածքներ ուղղակի մեծ տարածության վրա ադրբեջանական զորքերը առաջ են անցել և ամբողջ այդ տարածքը իրենց դիրքերից մինչև մեր դիրքերը մեր կողմից չեն վերահսկվել և ըստ էության մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն 40-45 կմ-ի նկատմամբ,  այլ տասնապատիկ ավելի մեծ տարծքների նկատմամբ։ Սա փաստ է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

Երկրորդ նախագահը նկատեց, որ տարվա ըն թացքում ՀՀ-ն կորցրել է կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը։

«Մենք ունեցել ենք այս տարվա ընթացքում մի քանի տասնյակ զոհ, ավելի ճիշտ մոտ 36՝ տարբեր աղբյուրներով, կարող է տատանվել այս թիվը, մոտ 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերիներ։ Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար, սա ևս փաստ է։ Երկու-երեք դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի՝ խոսում է բանակում լրջգաույն պրոբլեմերի մասին, այդպես չի լինում ուղղակի։ Սա կարելի է ինչ-որ բառերով բացատրել և երևի հիմնական բացատրությունը  կարող է լինել հետևյալը, որ մեր զինվորները եղել  են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ»։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ մեկ սարի համար չեն պատերազմելու․ «Հիմա քո երկիրը սարերից է բաղկացած, սա նույնն է, որ օրինակ արաբները ասեն, որ էս անապատի համար մենք  չենք պայքարելու։ Եվ սա նաև ինչ-որ տեղ հրավեր է, էստի համեցեք է ադրբջեանցիների համար։ Դու ուղղակի ասում ես, որ բնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմելու, և եթե առաջին դեմքը այսպես է մտածում, ինչու ենք մենք մտածում , որ մեր զինված ուժերի մայորը, կամ  պայմանագրային զինծառայողը պետք է մտածի այլ կերպ։ Սա ուղղակի բանակի մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից մեկն է»։

Երկրոդ նախագահի խոսքով, ոչինչ չի արվել անցած տավա ընթացքում բանակի կորցրած  սպառազինության վերկանգնման ուղղությամբ, մինչև այսօր չի հրապարակվել զոհվածների ամբողջական թիվը․ «Սա ուղղակի խայտառակություն է, մենք պետք է ունենայինք հուշամատյան՝ բոլոր մարդկանց անուն ազգանուններով, կարճ կենսագրականով սա ուղղակի վերաբերմուքն կլիներ և զոհվածների, իրենց ընտանիքների նկատմամբա և ընդհանրապես պետության պարտավորությունն էր դա անել։ Մինչ այսօր դա չկա, և դրա պատճառով տարբեր թվեր են հնչեցնում, տարբեր մարդիկ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական՝ 5000, 4000 և այլն։ Աննորմալ է մեկ տարի անց այս հարցը այսպիսի անորոշ վիճակում թողնելը»։

Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ երկիրը չի կարող զարգանալ, որ բնակչության 80 տոկոսը մտահգոված է անվտանգության հարցերով, երբ բնակչության 80 տոկոսը մտածում է, որ ապրում ոչ անվտանգ երկրում։

«Սա  նորմալ երևույթ չի և  սրա համար պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը  և այս բոլոր հարցերով մենք ավելի վատթարացված ձևով մտնում ենք հաջորդ տարի։ Բանակի բյուջեն այնպիսինը չէ, որ մենք հույս  փայփայենք, որ  հաջորդ տարվա ընթացքում այս հարցերը իրենց լուծումները ստանալու են։ Անհնար է այս ռազմական բյուջեով լուծել  այսպիսի հարցրե։ Հիմա  հարցեր կարող է առաջանալ ՝ ո՞վ է սրա համար պատասխանտու։ Հետաքրքիր է՝ նույնսիկ չգիտես՝ ումից հարցնես»։

Ինչ վերաբերում է մեկ տարվա ընթացքում երեք Պաշտանության նախարարներ փոխելուն, Ռոբերտ Քոչարյանը նկատում է․ «Երեք նախարար՝ մեկ տարվա ընթացքում, ոչ մեկը պիտանի չէր այդ գործի համար, բայց այնուամենայնիվ երեք Պաշտպանության նախարար մեկ տարում, երկու ԳՇ պետ՝ մեկ տարում և գործող ԳՇ պետի մասին համառորեն լուրեր են տարածվում, որ ևս կփոխեն, սպասում ենք «Հայկական ժամանակի» հրապարակմանը՝ երբ է դա լինելու։ Սա ևս փաստ է։ Չի կարելի  պաշտպանության գերատեսչության ղեկավարներիին փոխել նասկու պես, սա այդ համակարգը չէ։ Բացատրությունը մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, որովհետև մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջը իշխանության նկատմամբ կլինի այլ, կպահանջեին ճանապարհ չհանձնել, կպահանջեին  մի շարք այլ հարցեր, իսկ ստեղծված է մի վիճակ, որ սարսափը հնարավոր պատերազմի  վերաբերյալ հնարավորություն է տալիս իշխանությանը գնալ քայլերի, որոնց երբեք ժողովուրդը թույլ չէր տալու այլ պարգայում։ Իմ տպավարությամբ այս վիճակը ինչ-որ տեղ արհեստականորեն է ստեղծվում, ես այլ բա ցտարություն չունեմ․․․»

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ