24 12 2021

ՔՊ-ն չի բացառում Վանձորում վայր դնել մանդատները և գնալ նոր ընտրությունների



Լոռու մարզետ Արամ Խաչատրյանն ասում է, թե կասկածներ ունի, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը արդար ճանաապարհով չի հաղթել։

Yerevan.Today-ի և News.am-ի հետ զրույցում մարզպետն ասաց,  թե «մենք» հիմա ուսումանսիրություններ են անում, սակայն  չպարզաբանեց, թե ովքեր են «մենք»-ը, ինչպես նաև նման կասկածներ հայտնելով ասում է, թե կասկածներ ունենալով դեռ չեն դիմել իրավապահներին։

«Մեր կասկածների տրամաբանական շարունակությունն այն է, որ Ասլանյանի կալանավորումից հետո 80-100 մարդ է փողոց դուրս եկել։ Սիրողական մակարդակում մարդիկ կասկածներ ունեն»։

Հարցին՝ հնարավոր է ՔՊ-ն մանդատները վայր դնի և նոր ընտրություներ լինեն Վանաձորում, մարզպետը չի բացառում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ