24 12 2021

Հնարավոր է ԼՀԿ-ն դատարանում մեկ մանդատ ստանա և դա իրավիճակ փոխի․ ՔՊ-ի հույսը Մարուքյանն է



Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի ավագանու անդրանիկ նիստին ՔՊ-ի չմասնակցելը մեկնաբանում է, որ նախապես հայտարարությունից նիստի չեղարկվելու մասին իմանալով է, որ չեն մասնակցել։

Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով

Yerevan.Today-ի և News.am-ի հետ զրույցում մարզպետը անդրադարձավ նաև ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մեկ մանդատի համար դատարան դիմելուն․ «Իրենք օգտվել են իրենց իրավունքից և նորմալ է, կասկածներ ունեմ, որ ԼՀԿ պետք է ունենար այդ մեկ մանդատը և օրենքով սահմանված կարգով իրենք վիճարկում են դատարանում և դա ևս նորմալ է»։

Մեր լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք այդ մեկ ձայնը ԼՀԿ-ն հնարավոր է օգտագործի ի շահ իշխանությանը, Խաչատրյանը չի բացառում․

«Իրենք հայտարարություն չեն արել, կարող ենք և՛ այսպես, և՛ այնպես մտածել։ Դա առաջին հերթին իրենց օգտին են անում»։

Մարզպետ Խաչատրյանը նաև վստահեցնում է, որ ՔՊ-ն մյուս խմբակցությունների հետ պայմանավորվածություններ չունի․ «Սպասենք տեսնենք ինչով կավարտվի այս դատական պրոցեսները, դրանից հետո կքննարկենք և որոշում կկայացնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ