21 12 2021

Մենք կանգնած ենք մեր համար շատ բախտորոշ և ճակատագրական զարգացումների շեմին․ Հարությունյան



Այն տպավորությունն է, որ իշխանությունները փորձում են վերացնել իրենց ճանապարհի ցանկացած խոչընդոտ, որը կարող է հանրային կարծիք ձևավորել, կամ մոբիլիզացնել քաղաքական շրջանակներ։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Սա խոսում է այն մասին, որ, հավանաբար, մենք կանգնած ենք մեր համար շատ բախտորոշ և ճակատագրական զարգացումների շեմին»,-ասաց Հարությունյանը:

Հարությունյանը կարծում է, որ քաղաքական հետապնդումներով, ձերբակալություններով ուրվագծվում է, որ պետության ճակատագրի առումով նախապատրաստվում են երկարաժամկետ քայլեր և որոշումներ, որոնց հակադրվելու որևէ հնարավոր օջախ պետք է չեզոքացվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ