18 12 2021

Երկար տարիներ լինելով իշխող քաղաքական ուժ, շատ հաճախ ճիշտ չենք հասկացվել քաղաքացիների կողմից․ Համբարձումյան



2018 թվականից հետո ՀՀԿ անդամներս բազմաթիվ փորձությունների միջով անցանք, բայց մնացինք հաստատակամ մեր սկզբուքներին, հայացքներին։ Այսօր առաջատար քաղաքական թիմերից ենք, որ ճշգրիտ գնահատականներ է տալիս երկրում տիրող իրավիճակին։ ՀՀԿ խորհրդի անդամ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Երկար տարիներ լինելով իշխող քաղաքական ուժ, շատ հաճախ ճիշտ չենք հասկացվել քաղաքացիների կողմից։ Տեսնում եմ, որ կապը որպես կուսակցականի երկար ժամանակ կտրված է եղել բնակիչներից։ Տարածքում ճիշտ չենք կազմակերպել հանդիպումները, իսկ կենտրոնական կառույցների հետ շփումները միշտ պաշտոնական և սահմանափակ է եղել։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ակտիվացնել տարածքային կառուցները»,- ասաց նա։

Համբարձումյանը իր աջակցությունը հայտնեց ՏԻՄ ընտրութուններից հետո քաղաքական հետապնդումների ենթարկվող իր գործընկերներին

«Թող վստահ լինեն անկախ քաղաքական հայացքներից իրենք մենակ չեն»,-ասաց Համբարձումյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ