18 12 2021

Հանրապետականը կա ու լինելու է ազգային պետության կերտման կուսակցություն․ Էդուարդ Շարմազանով



«ՀՀԿ  17-րդ համագումարը տեղի է ունենում  Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական շրջափուլում ։ Շուրջ 3 ու կես տարի առաջ, իզմեր չունեցող իշանատենչները պատանդ վերցրեցին ՀՀ-ն, մերժեցին մեր ավանդական արժեքները ՝ եկեղեցին, ընտանիքը , արցախյան հաղթանակները , և 2018 թվականի գարնանից սկսած Հանրապետականներն էին , որ պայքարում էին պետության ազատագրության , ավանդական արժեքների համար, քանզի Հանրապետականը ստեղծվել է որպես՝ պայքարի կուսակցություն, որովհետև Հանրապետականի ակունքները  գալիս են Ազգային միացյալ կուսակցության ակունքներից», -այս մասին նշեց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ 17-րդ համագումարի՝  ելույթի իր խոսքում։

«Պետք է պայքարել,  պետք է թույլ չտանք,  որ Հայաստանը դառնա «պրախադնոյ դվոր» պանթուրքիզմի համար․ ՀՀ  3-րդ հանրապետությունը ծնվել է արցախյան հերոսամարտից , արցախյան պայքարից , հետևաբար կլինի Արցախը, կլինի և Հայաստանը , չի լինելու Արցախը, չի լինելու Հայաստանը, սա պետք է մենք գիտակցենք»,ասաց Շարմազանովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ