ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությունը, թե Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փարոս է, ցինիզմ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«15-ից ավելի քաղբանտարկյալ կա։ Խոսքի ազատությունը ճնշող, շինծու դատական գործեր անող իշխանությունը ո՞նց կարող է ժողովրդավար լինել։ Այդ նույն դեսպանատունը վաղը կարող է Իլհամ Ալիևին ժողովրդավարության հայր կոչումը տալ»,- ասաց Շարմազանովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը