15 12 2021

Մեղադրանքն ակնհայտ ապօրինի է․ Փաստաբանը՝ Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքի մասին



«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում է սկսել։ Կարծում եմ, որ հանրությունը տեղեկացված է ընտրությունների արդյունքների մասին։ Գիտենք, որ երկու օրից պետք է ավագանու նիստ պետք է լիներ, որտեղ արդեն քաղաքապետի ընտրության հարցը պետք է քննարկվեր, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայց է ներկայացվել դատարան, մեկ շաբաթով հետաձգվել է այդ նիստը։ Այս ընթացքում տարօրինակաբար զուգադիպել են այս իրադարձությունները, չնայած մեզ համար տարօրինակություններ չեն դա։ Մենք գտնում ենք, որ դա հատուկ նպատակով է իրականացվել, որպեսզի քրեական հետապնդում սկսեն և Ասլանյանին կալանավորեն, որ Ասլանյանն այդ նիստին չկարողանա ներկա գտնվել։ Այս մասին Քննչական կոմիտեի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ