15 12 2021

Որոշ ընդդիմադիր գործիչներ իրենց լուսանցքում հայտնվելը պայմանավորում են իմ հետ․ Սաղաթելյան



Մենք մեր ամենօրյա քայլերով, գործողություններով փորձելու ենք հասնել իշխանության հեռացմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք մեկ անգամ պետք է փողոց դուրս գանք, վերջնական պետք է դուրս գանք, շատ ավելի կազմակերպված, որ մեր ժողովրդին, հասարակությանը չտանենք հիասթափության»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ փողոցում լայնամասշտաբ և վճռական պայքար կազմակերպելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ