Մենք մեր ամենօրյա քայլերով, գործողություններով փորձելու ենք հասնել իշխանության հեռացմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք մեկ անգամ պետք է փողոց դուրս գանք, վերջնական պետք է դուրս գանք, շատ ավելի կազմակերպված, որ մեր ժողովրդին, հասարակությանը չտանենք հիասթափության»,-ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով՝ փողոցում լայնամասշտաբ և վճռական պայքար կազմակերպելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը