Այդ հարցերը պետք է ուղղվեն այն մարդկանց, ովքեր այսօր իշխանություն են։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությանը։
«Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ այս մարդիկ առհամարհում են ժողովրդի, ազգի ցակնությունն ու նպատակը, բերում են ազգին կործանման եզրին։ Շատ ակնհայտ է չէ՞, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր թուլացած Հայաստանից և իրենց շահերը սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ։ Այս վտանգավոր միտումը տանելու է, ի վերջո, մեր պետականության վերջնական կործանմանը։ Այս մարդիկ կամ չեն գիտակցում, կամ հատուկ են անում, որպեսզի մենք անընդհատ հայտնվենք թուրք-ադրբեջանական ճիրաններում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը