09 12 2021

Փաշինյանի հերթական սուտը բռնվեց



ԱԺ դեկտեմբերի 8-ի հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչու են բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանից զիջումներ արվում Ադրբեջանին, այն էլ՝ ռազմավարական նշանակության։ «Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների։ Սրա բացատրությունը ե՞րբ պետք է տաք»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք ունենում, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»։

Այնինչ բանավոր պայմանավորվածությունների մասին նիկոլ Փաշինյանն ասել է մի քանի անգամ, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությանը 2020թ․ դեկտեմբերի 27-ին տված հարցազրույցում։ Նա ասում է․ «Այս պարագայում, կրկին ասում եմ՝ այն միջոցները, որոնք ձեռնարկվել են՝ ձեռնարկվել են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար։ Ես նախկինում ասել եմ, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրության պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի, ոչ թե սահմանի, ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։

Ստացվում է, որ արդեն անհնար է հավատալ Նիկոլ Փաշինյանի որևէ խոսքի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ